Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Թրամփի թեկնածությունը. նրա փոխնախագահի թեկնածուն կլինի սենատոր Ջեյ Դի Վենսը
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքական կայացած Հանրապետական ազգային համագումարի նիստի ժամանակ Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել է առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության միասնական թեկնածու։ Այդ մասին փոխանցում են The New York Times-ը և Reuters-ը։
Փոխնախագահի թեկնածուի կարգավիճակում Թրամփն առաջադրել է Օհայո նահանգից սենատոր Ջեյմս Դևիդ Վենսի (Ջեյ Դի Վենս) թեկնածությունը։ «Որպես փոխնախագահ, Ջեյ Դին կշարունակի պայքարել մեր Սահմանադրության համար, աջակցել մեր զորքերին և անել ամեն ինչ, որպեսզի օգնի ինձ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՆԵԼ»,- Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
— GOP (@GOP) July 15, 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Վենսի նշանակումը, գրել է, որ նա «բարձրագոչ հայտարարություններ է անում աշխատավորների մասին»։ «Բայց հիմա նա և Թրամփը ցանկանում են միջին խավի ընտանիքների համար բարձրացնել հարկերը՝ միաժամանակ ավելի մեծ հարկային կրճատումներ կատարելով հարուստների համար: Ես դա նրանց թույլ չեմ տա»,- գրել է նախագահ Բայդենը՝ կոչ անելով համախմբվել իր քարոզարշավի շուրջ։
ABC News reports from the middle of the Republican National Convention floor, moments after Donald Trump selected J.D. Vance as his running mate. pic.twitter.com/TarigXM97C
— ABC News (@ABC) July 15, 2024
39-ամյա սենատոր Ջեյ Դի Վենսը ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում և սովորել Եյլի իրավաբանական դպրոցում։ Նա հայտնի է դարձել «Հիլբիլիի էլեգիա» կոչվող հուշագրությունների հրապարակումից հետո, որտեղ նա նկարագրել է իր աղքատ մանկությունն ու լեռնային Ապալաչների բնակիչների մշակույթը, ինչպես նաև փորձել բացատրել Թրամփի ժողովրդականությունը սպիտակամորթ բանվոր աղքատ դասակարգի շրջանում:
Ինչպես գրում է The New York Times-ը, իր քաղաքական կարիերայի սկզբում Վենսը եղել է Դոնալդ Թրամփի քննադատ, սակայն դրանից հետո վերածվել նրա մերձավոր աջակիցներից մեկը։ Ինչպես հավելում է Reuters-ը, նա կտրուկ քննադատել է Թրամփին 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ՝ բացահայտ նրան անվանելով «տխմար», իսկ մասնավոր հանդիպումների ժամանակ Թրամփին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ։
Վայոմինգ նահանգից հանրապետական սենատոր Ջոն Բարասոյի խոսքով՝ Վենսը փոխել է իր տեսակետները, քանի որ «տեսել է այն հաջողությունները, որոնք Թրամփը որպես նախագահ բերել է երկրին»: Վենսը սենատոր էր ընտրվել 2022 թվականին։
Ջեյ Դի Վենսը դեմ է աբորտի իրավունքին (բայց նաև չի պաշտպանում ազգային մակարդակով այդ արգելքին՝ համարելով, որ հարցը պետք է լուծվի Նահանգների կողմից), քննադատում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությանը և Սենատում այն արգելափակողներից մեկն էր։ Ներգաղթի վերաբերյալ նրա տեսակետները շատ առումներով համընկնում են Թրամփի հետ։ Նա աջակցում է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու կոչին:
Իլյուստրացիան` The Australian-ից
Մեկնաբանել