HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերականգնել է իր գործունեությունը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև անցկացված բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում: Դեսպանն ու դեսպանության ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում նշել են, որ իրանական կողմը «համապատասխան միջոցներ է ձեռնարկել դեսպանատան նոր շենքի դիմաց դիվանագիտական պահպանություն ապահովելու համար»: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքում հյուպատոսական ծառայության կազմակերպման ուղղությամբ: Սպասվում է, որ այն մոտ ժամանակներս կվերսկսի գործունեությունը։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել էին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել էր զինված հարձակումը՝ այն որակելով որպես ահաբեկչություն և պահանջել սկսել անհապաղ հետաքննություն ու պատժել մեղավորներին: Հունվարի 29-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները՝ ընդամենը 53 մարդ, տարհանվել էին Բաքու: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: Անցյալ տարվա հոկտեմբերին դեսպանատան վրա զինված հարձակում գործած անձին իրանական կողմը մահապատժի էր դատապարտել։

Լուսանկարում՝ Ադրբեջանի դեսպանության նոր շենքը Թեհրանում/Rudaw.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter