
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է։ Հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում։ «Քաղաքացիներին խնդրում ենք 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,- գրել էր նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել