
Ծիրանի բերքահավաքը Երվանդաշատում
Ուսանողական տարիներին Վիկտորյային գործուղել են Երվանդաշատ գյուղ՝ դպրոցում գերմաներեն դասավանդելու։ Ասում է՝ ճակատագիրը կապեց իրեն գյուղի հետ. այստեղ ամուսնացավ։
Ամուսնու՝ Շիրակի հետ, արդեն 26 տարի է Թուրքիային սահմանակից Երվանդաշատ գյուղում ծիրանի այգիներ են մշակում, չրանոց ունեն։ Աշխատանքի ծավալը մեծ է, և բերքահավաքին նրանց է միանում աշխատողների խումբը։ Ծիրանի մեծ մասն արտահանում են. արտահանողները գալիս են գյուղ, որտեղ էլ գյուղի բնակիչների մեծ մասը հանձնում է իրենց բերքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել