HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2023-ին Հայաստանում աղքատության մակարդակը 23.7% է կազմել 

2023 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1.1%-ը։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)։ 

2022 թվականի համեմատ աղքատության մակարդակը կրճատվել է 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.1 տոկոսային կետով։ 

Աղքատ է գնահատվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 հազար 590 դրամը։ Ընդ որում՝ այստեղ ներառվում են ինչպես սնունդն ու կենցաղային ապրանքները, այնպես էլ՝ կոմունալ վճարները, տրանսպորտը, բժշկական ծախսերը և այլն։ Իսկ ծայրահեղ աղքատների դեպքում  ամսական սպառումը չի գերազանցել 29 հազար 786 դրամը։

Հայաստանի քաղաքային բնակավայրերում աղքատությունն ավելի ցածր է, քան գյուղերում։ Եթե միջին հաշվարկներով քաղաքներում աղքատ է բնակչության  21.5%-ը, ապա գյուղերում՝ 27%-ը։ 

Թե որ մարզն է Հայաստանում ամենաաղքատը, Վիճկոմիտեն չի հրապարակել։ Աղքատության վերաբերյալ առավել մանրամասն զեկույցը կներկայացվի այս տարվա նոյեմբերին։ 

Հայաստանում ապրող երեխաների 31.7%-ն է աղքատ

Հայաստանում մանկական աղքատությունը 2023 թվականի տվյալներով 31.7% է։ Այսինքն՝ Հայաստանում ապրող երեխաներից այդքանը աղքատ ընտանիքների բնակիչներ են։ Նրանցից 1.8%-ը ծայրահեղ աղքատ է։ 

Վիճակագրական կոմիտեից պարզաբանում են, որ երեխաների այս ցուցանիշը ներառում է մինչև 18 տարեկաններին։ 

2019 թվականից սկսած աղքատության գնահատումը կատարվում է նոր մեթոդաբանությամբ: Հետևաբար, դրանից ավելի վաղ գրանցված ցուցանիշները համադրելի չեն նորի հետ։

Վերջին հինգ տարիներին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2020 թվականին՝ 27%։

Դինամիկան տեսնելու համար սեղմել «Replay» կոճակը

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter