
Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան նրանց համար կստեղծի առավել հարմարավետ պայմաններ։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների հունով Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք, միշտ դա ընդգծել ենք, անել դա նաև հետագայում։ Երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ նրանց համար նախընտրելի երկկողմ ձևաչափով»,- նշել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ ՌԴ-ն կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման:
«Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դիտարկում է որպես Հարավային Կովկասում անվտանգության ապահովման անհրաժեշտ նախապայման»,- ասել է նա։
Զախարովան անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ նրա՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման նախապայմանն է։
Զախարովայի խոսքով՝ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան «պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր երկրները, ու դրսից ոչ ոք այնտեղ բարգավաճում չի բերի»։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել