HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Windows-ի խափանումը ամերիկյան խոշորագույն 500 ընկերություններին 5,4 միլիարդ դոլարի վնաս կպատճառի

Ապահովագրական և մոնիթորինգային Parametrix ընկերությունը գնահատել է, թե ԱՄՆ խոշոր ընկերությունները Windows-ի համաշխարհային խափանման պատճառով որքան վնաս կկրեն։ Հուլիսի 19-ին խնդիրը առաջացել էր CrowdStrike-ի հակավիրուսային ծրագրի ավտոմատ թարմացման պատճառով, որը խաթարեց ՏՏ համակարգերն ամբողջ աշխարհում:

Ապահովագրողների գնահատմամբ՝ միայն ԱՄՆ-ում խոշորագույն 500 ընկերությունների (բացառությամբ Microsoft-ի) վնասը կկազմի մոտ 5,4 միլիարդ դոլար։ Այս վնասի միայն 10-20%-ը կհատուցվի կիբեռապահովագրությամբ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ամենաշատ եկամուտ ունեցող 500 ամերիկյան ընկերությունների մեկ քառորդը տուժել է «մահացու թարմացումից», ընդ որում՝ ցանկում ներառված բոլոր ավիաընկերությունները։

Ըստ Parametrix-ի վերլուծության՝ ֆինանսական ամենամեծ ուղղակի կորուստները կրելու են առողջապահական ոլորտի ընկերությունները (1,94 միլիարդ դոլար), ապա՝ բանկերը (1,15 միլիարդ դոլար):

Նախորդ շաբաթ Windows-ի հազարավոր համակարգիչներ մահվան կապույտ էկրանի (BSoD) խնդրին էին բախվել։ Այս խափանումն ամբողջ աշխարհում ազդել է բանկերի, ավիաընկերությունների, հեռուստատեսային հեռարձակողների, սուպերմարկետների և շատ այլ բիզնեսների վրա: Microsoft ընկերությունը հայտնել էր, որ այս խափանումից շուրջ 8,5 միլիոն համակարգիչ է տուժել։

Լուսանկարը՝ EPA/Rajat Gupta

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter