HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Նոր մարտահրավեր Google-ին․ OpenAI-ը ներկայացրել է SearchGPT որոնողական համակարգը

ChatGPT-ն ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է որոնողական համակարգերի իր նախատիպը՝ SearchGPT-ն՝ դրանով նոր մարտահրավեր նետելով Google-ին։

«Ի՞նչ ես փնտրում»․ այս հարցով է դիմավորում քեզ արհեստական բանականությամբ աշխատող որոնողական նոր համակարգը։ Հղումների ավանդական և երկար ցանկի փոխարեն, սակայն, տեքստային համառոտ նկարագրություններ ես ստանում։

«Համացանցում պատասխաններ ստանալը կարող է մեծ ջանքեր պահանջել, ձեր ուզած արդյունքին հասնելու համար հաճախ մի քանի անգամ պիտի փորձեք: Մենք հավատում ենք, որ ընդլայնելով մեր մոդելների հնարավորությունները՝ համացանցից իրական ժամանակի տեղեկատվության միջոցով ձեր փնտրածը գտնելը կարող է ավելի արագ և հեշտ լինել»,- ասված է OpenAI-ի հայտարարության մեջ:

Ձեր ստացած պատասխանների վերաբերյալ դուք կկարողանաք հավելյալ հարցեր տալ։ Հիմքում OpenAI-ի GPT-4 լեզվական մոդելն է։ Ընկերությունը նպատակ ունի ինտեգրել որոնման հնարավորությունները անմիջապես ChatGPT-ում:

Նոր համակարգն այս պահին հասանելի է սահմանափակ թվով մարդկանց։ Եթե ցանկանում եք փորձարկել SearchGPT-ն, կարող եք գրանցվել սպասման ցուցակում հայտվելու համար։

Այս տարվա մայիսին Google-ը ներկայացրել էր որոնողական համակարգի թարմացումները, որոնց հիմքում կրկին արհեստական բանականությունն էր։ Gemini լեզվական մոդելի ինտեգրումից ու AI ամփոփագրերի գործարկումից օրեր անց բազմաթիվ օգտատերեր սկսեցին ահազանգել, որ իրենց որոնումների արդյունքում ապատեղեկատվություն են ստացել։ Google Search-ի ղեկավար Լիզ Ռիդը անդրադարձել էր այս դեպքերին՝ նշելով, որ համացանցում հայտված նկարների մի մասը կեղծ է, որոշ դեպքերում սխալ պատասխաններ են ստացվել այն հարցերի համար, որոնց պատասխանները մարդիկ սովորաբար չեն փնտրում Google-ում։ Այդուհանդերձ, Ռիդը հայտարարեց, որ պարբերաբար աշխատում են արդյունքների բարելավման ուղղությամբ։

Կարդացե՛ք նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter