
Վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը
Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ Haberturk-ի լրագրող Սենա Ալքանը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը վաղը հնարավոր է հանդիպեն։
#ÖNEMLİ
— Sena Alkan (@senaalkan) July 29, 2024
2 yıl sonra ilk kez hem de sınırda…
Türkiye’nin #Normalleşme Özel Temsilcisi Serdar Kılıç ve Ermenistan’ın Normalleşme Özel Temsilcisi Ruben Rubinyan yarın #Türkiye-#Ermenistan sınırında, sabah Ermenistan, öğleden sonra da Türkiye tarafında 5. tur görüşmelerini yapacak.
Վերջին անգամ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները հանդիպել էին 2022 թվականի հուլիսին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել