
Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը
Արմեն Քոլոյանն ընտրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ տնօրեն։
Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ` հայտարարված մրցույթի արդյունքներով Քոլոյանն ստացել է 5 ձայն, որն ավել է վերոնշյալ կարգով սահմանված՝ մրցույթում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակից, այսինքն՝ Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների երկու երրորդից։
Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 8 անձ, Նազելի Օհանյանը ստացել է 1 ձայն, մյուս մասնակիցները ձայն չեն ստացել։
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, որը ևս ձայն չի ստացել, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է բողոքարկել մրցույթի արդյունքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել