HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը հայ-թուրքական սահմանին։ Այդ մասին թուրքական Anadolu գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք ողջունում ենք հանդիպումը։ Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կդիտարկի դրական քայլ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, և մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին: Ժամանակն է խաղաղության»,- հավելել է նա՝ պատասխանելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 30-ին հանդիպել էին սահմանին եւ հաստատել առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը:

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter