HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

OpenAI-ի հետ համագործակցող Figure ընկերությունը ներկայացրել է իր մարդանման նոր ռոբոտին

Ամերիկյան Figure ռոբոտաշինական ընկերությունը ներկայացրել է Figure 02 անունով իր նորագույն մարդանման ռոբոտին։ Սա ընկերության երկրորդ ռոբոտն է, որը գործում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով, սովորում է սեփական սխալներից ու որոշումներ կայացնում «մարդու նման»։

Figure 02-ը կարողանում է շփվել մարդկանց հետ՝ օգտագործելով ներսում տեղադրված միկրոֆոններն ու բարձրախոսները։ Սրա հիմքում ChatGPT-ն ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերության հետ համատեղ մշակված ԱԲ մոդելներն են։ Ընկերությունները իրենց համագործակցության մասին հայտարարել էին այս տարվա փետրվարին։ Figure AI ընկերությունը նաև հայտնել էր 675 միլիոն դոլար ներդրումների մասին։ Ներդրողների ցանկում էին Microsoft-ը, OpenAI-ը, NVIDIA-ն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և այլն։

Նորացված մարտկոցը թույլ է տալիս Figure 02 ռոբոտին աշխատել մինչև 20 ժամ։ Ռոբոտն ունի 6 տեսախցիկ, որոնք օգնում են ընկալել արտաքին աշխարհը՝ 360 աստիճանով։ Նախորդ՝ Figure 01 ռոբոտի համեմատ կատարելագործվել են նաև մարդանման նոր ռոբոտի ձեռքերը, ավելացվել ֆունկցիոնալ հնարավորությունները։ Figure 02-ի ձեռքերն ունեն շարժական 16 աստիճան և համարժեք ուժ՝ անելու գործեր, որ մարդուն են հատուկ։

Եթե ռոբոտը աշխատելիս ինչ-որ սխալ է անում, արհեստական բանականության միջոցով կարող է շտկել սեփական թերացումները։ Սրանով Figure 02-ի ողջ աշխատանքն ավտոմատացված է։

Figure-ի գործադիր տնօրեն Բրեթ Ադքոքը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Figure 02-ը ճանապարհ է հարթում մարդանման ռոբոտների համար՝ դառնալու աշխատաշուկայի և տան անբաժանելի մասը։

Լուսանկարում՝ Figure 02 ռոբոտը/ © Figure

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter