HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Մասնավորապես՝ դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Նշված անձիք ծանուցվել են, որ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը, հետևաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկից դուրս գա: Այդ իսկ պատճառով տեղեկություններ չեն փոխանցում՝ մինչև հայցադիմումով դատարան դիմելը:

Հիշեցնենք, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանն ու որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:  Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

2021թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար, և նրան  դատապարտել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից երկու տարին արդեն կրել էր՝ ազատազրկման ձևով։

Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: 2018թ. դեկտեմբերին Պրահայում հայտնաբերվել է «Ֆրանկլին Գոնսալես» անձնագրային անվամբ, ու մեկ տարի անց արտահանձնվել Հայաստանին։

Իսկ Հայկ Սարգսյանը մեղադրվում էր 2007թ. սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Սակայն, արարքը վերաորակվել էր անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով և դատարանի վճռով 2021թ. մեղավոր էր ճանաչվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ինչ վերաբերում է  ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքին, ապա այդ հոդվածով նա արդարացվել էր՝ արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter