HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Իրաքում ապրող եզդի ժողովրդի կյանքը վտանգված է». ահազանգում է «Սինջար» ՀԿ-ի ղեկավարը

Այսօր` օգոստոսի 12-ին, ժամը 11-ին «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Սմոյանը ասուլիս էր հրավիրել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առջև։ Նա մտահոգություն հայտնեց Իրաքում եզդի ժողովրդին սպառնացող վտանգի կապակցությամբ՝ կապված Մոսուլի և Սիրիայի բանտերից «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման անդամների ազատ արձակման հետ, որոնք 2014-ին իրագործել են եզդիների ցեղասպանությունը։

Ըստ Համլետ Սմոյանի՝ եզդիների հանդեպ ատելության խոսքը շատ արագ տարածվում է լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Իրաքի փախստականների ճամբարում ապրող եզդի ժողովուրդը վախենում է նոր ցեղասպանությունից։ Համլետ Սմոյանը «Սինջար» հասարակական կազմակերպության անունից նամակ փոխանցեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր