Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է ՌԴ 74 բնակավայր. Զելենսկի
Ուկրաինացի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտնվող 74 բնակավայր։ Նման գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Չնայած բարդ ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի մարզում, և մեր «փոխանակման ֆոնդը» աճում է»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։
I am constantly in touch with Commander-in-Chief Oleksandr Syrskyi, receiving reports on the frontline situation and our operations in the Kursk region. Despite the difficult and intense battles, our forces continue to advance in the Kursk region, and our state’s “exchange fund”… pic.twitter.com/5BUdEJWbcr
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) August 13, 2024
Ինչպես պնդում է Ուկրաինայի նախագահը, գրավված տարածքներում «շարունակվում է հումանիտար լուծումների մշակումը»։ Նա չի հստակեցրել, թե ռուսաստանցի քանի խաղաղ բնակիչ է մնացել այդ բնակավայրերում։
Ավելի վաղ, Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տարածաշրջանում առկա իրավիճակը «բարդ» էր անվանել` հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի մարզի 28 բնակավայր։ «Կուրսկի մարզի տարածք ներթափանցման խորությունը 12 կիլոմետր է, լայնությունը՝ 40 կիլոմետր»,- հայտարարել էր Սմիրնովը։
Դրանից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ տարածաշրջանում ուկրաինական զորքերի հետագա առաջխաղացում չկա։
Լուսանկարը՝ Viacheslav Ratynskyi/Reuters
Մեկնաբանել