
Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրվել է Արմենուհի Ղազարյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 15-ին ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին։
Այն տարամադրվել է, քանի որ օգոստոսի 13-ին ԿԸՀ-ն ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։ Հիշեցնենք, որ Արսենյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։
Լուսանկարում՝ Արմենուհի Ղազարյանը (նրա ֆեյսբուքյան էջից)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել