HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Սյունիքի մարզ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորեց ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։

«Մարզպետը համոզմունք հայտնեց, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։

Դեսպանի առաջին այցը Սյունիք ճանաչողական է, ու նա մարզին առնչվող մի շարք հարցեր ուղղեց Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը հյուրին ներկայացրեց Սյունիքի տնտեսության կառուցվածքը, ընդհանուր անվտանգային իրավիճակը, զարգացման հնարավորությունները և այլն։

Էնդրյու Թըրները նշեց, որ կարևորում է մայրաքաղաքից դուրս նաև ՀՀ մարզերին ծանոթանալն ու համագործակցությունը, իսկ Սյունիքն առանձնահատուկ է իր աշխարհաքաղաքական դիրքով ու դերով։

Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աշխատանք տանել կանադացի ներդրողների ու մարզի տնտեսվարողների միջև գործընկերային կապեր զարգացելու ուղղությամբ։

Քննարկվեցին հնարավոր հետագա համագործակցության այլ ոլորտներ ևս, որոնց ուղղությամբ երկուստեք աշխատանք կտարվի։

ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այեցելեց նաև Կապանի օդանավակայան, ծանոթացավ նրա աշխատանքին, եղավ Կապանի երկրագիտական թանգարանում ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter