
ՀՀ-ում Կանադայի դեսպանը հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում, Կապան քաղաքում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգից։
«ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպեց ԵՄ դիտորդական առաքելության թիմին, որը ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում կատարվող աշխատանքը»,-նշված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել