HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները

Ադրբեջանում մեկնարկել են նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այս մասին հայտնում են ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցները։ Սկզբում այդ բանակցություններն ընթանում են նեղ կազմով, իսկ դրանից հետո կմեկնարկեն ընդլայնված կազմով բանակցությունները։

Հանդիպումն ընթանում է Ադրբեջանի նախագահի «Զաղուլբա» նստավայրում։ 

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հանդիպման կազմակերպիչները նեղ ձևաչափով բանակցություններին հատկացրել են մոտ մեկ ժամ։ Երկու առաջնորդների կարճատև ելույթներից հետո բանակցությունները շարունակվել է փակ դռների հետևում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես փոխանցել էր ռուսական կողմը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը կքննարկի երկկողմ փոխգործակցության առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։

Լուսանկարը՝ արխիվային/Կրեմլի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter