HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում COP 29-ի նախաշեմին խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացման նախաշեմին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այդ մասին հայտնում է Բրյուսելում գործող EUobserver կայքը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։

«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել դեպի կայուն և հարատև խաղաղություն: Ադրբեջանը պետք է օգտագործի COP29-ի խթանը՝ Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար»,- Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Պարբերականը, սակայն, հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին, նշում է, որ «առաջվա պես լուրջ խոչընդոտներ կան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքորոշումը խարխլված է»։

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչը դարձյալ առաջ է քաշել Բաքվի այն թեզերը, թե, իբր, «Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ «սա երկու երկրների միջև իրական և տևական խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանն է»։

Լուսանկարը՝ Kyle Wagaman/Flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter