
V&M. զրույց՝ Հայաստանի բույրերի շուրջ
Վճարովի բովանդակություն
Երկխոսություններն ավելի ջերմ են` Հայաստանի անզուգական բույրերի ուղեկցությամբ, և երբ մեկ հարկի տակ հավաքված են հայկական մշակույթի և բիզնես-աշխարհի ամենասիրված ու վաստակաշատ ներկայացուցիչները։
Արմենիա Վայն ընկերության նախաձեռնությամբ V&M հայկական կոնյակի շուրջ միավորվել էին բիզնեսը և արվեստը՝ բացահայտելու Հայաստանի բույրերը։
«Զրույց բույրերի շուրջ»․ այս խորագիրն էր կրում միջոցառումների շարքը, որի մեկնարկը տրվեց օրեր առաջ։
-Երբ շատ տարիներ առաջ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները որոշում կայացրեցին զբաղվել կոնյակագործությամբ, կար մի նվիրական երազանք՝ ներկայացնել Հայաստանի բույրը բացառիկ ու ձեռագործ արտադրանքի շնորհիվ․ Հայաստանի մասին պատմում է մեր մշակույթը, բարձր արվեստը և հայ հանճարները․ այս առումով կոնյակագործության արվեստն, անխոս, պետք է քայլի հայկական մշակույթի հետ միասին՝ մեկ նպատակի ուղղությամբ․ լավագույն կերպով ներկայացնել Հայաստանն աշխարհին,- ողջույնի խոսքում նշեց Ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը։
Երեկոյին ներկա էր նաև V&M կոնյակի հեղինակ ֆրանսիացի կոնյակագործ Օլիվիե Շապտը, ում ճանապարհը Հայաստանի հետ սկսվել է Արմենիա Վայն ընկերության հրավերով։
-Հայ-ֆրանսիական ընկերությունը դարերի պատմություն ունի, ես ինձ այստեղ շատ հարազատ միջավայրում եմ զգում․ V&M կոնյակի արարման բոլոր փուլերը ձեռակերտ և ստեղծագործ ընթացք են եղել ինձ և իմ կողքին կանգնած հայ վարպետների համար․ արդյունքում ստեղծվել է արվեստի յուրատիպ ստեղծագործություն, որի շնորհիվ կբացահայտեք հայկական տերուարն իր բոլոր առանձնահատկություններով։
V&M կոնյակի բույրերի շուրջ մշակույթ-բիզնես կապն ամրապնդող միջոցառման մասին խոսելիս՝ Ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը պատմում է․
-Հայկական կոնյակագործությունն արվեստի յուրատիպ դրսևորում է, V&M հայկական կոնյակը՝ մշակույթի անբաժան մաս:Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք նպաստել հայկական մշակույթի տարբեր ճյուղերի, թանգարանների և բիզնես հանրության երկխոսությանը:
Երեկոյի հյուրերն էին թատրոնի և կինոյի դերասաններ, թանգարանների տնօրեններ և արվեստագետներ։
-Թերևս հայկական օպերայի կյանքում սա առաջին դեպքն էր, երբ կայացած բիզնեսն ինքն է թակում Օպերայի դուռը՝ առաջարկելով համագործակցել,- կարևորելով մշակույթ-բիզնես համագործակցությունը՝ իր խոսքում նշում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Մաեստրո Կարեն Դուրգարյանը,- սա նաև հրաշալի օրինակ է՝ երկու ոլորտների հետագա երկխոսության համար։
Մեկնաբանել