HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը Զելենսկիին խոստացել է ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և Կիևին խոստացել ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ամերիկյան առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին կապ է հաստատել իր ուկրաինացի գործընկերոջ հետ՝ Ուկրաինայի քաղաքացիներին ԱՄՆ-ի անունից աջակցություն հայտնելու համար:

Բայդենը նաև հայտնել է, որ ռազմական օգնության նոր փաթեթում կներառվեն հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ, հակատանկային և հակահրթիռային զենքեր, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգեր, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառազինություն նկատի ունի:

«Այս գործողությունները հետևանք են պատմական մի քանի քայլերի, որոնք մենք ձեռնարկել ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինային աջակցելու համար՝ սկսած F-16 կործանիչներ ուղարկելուց»,- հայտարարել է Ջո Բայդենը։

Ավելի վաղ, հղում անելով Associated Press գործակալությանը, գրել էինք, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը ընդհանուր արժեքը կկազմի 125 միլիոն ԱՄՆ դոլար։ Պարբերականի աղբյուրները նշել էին, որ սպառազինության օպերատիվ առաքումն ապահովելու նպատակով այն կվերցվի Պենտագոնի պահեստներից։

Գործակալության տվյալներով՝ նոր փաթեթի կազմում կներառվեն հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, HIMARS տեսակի ՀԿՌՀ-ների արկեր, Javelin տեսակի հակատանկային համալիրներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:

Լուսանկարը՝ Drew Angerer/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter