HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելող օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է փաստացի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը, որը երեքշաբթի օրը հավանության էր արժանացել այդ երկրի օրենսդիր մարմնի կողմից։ Տեղեկությունը հրապարակվել է Գերագույն ռադայի կայքում։ Օրենքը կրում է «Ուկրաինայում Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին» անվանումը։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից 30 օր անց, սակայն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համայնքներին 9 ամիս կտրվի՝ «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերի խզման համար»։

Ուկրաինայում Ռուսաստանի հետ կապ ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին օրինագիծը Գերագույն ռադա էր ներկայացվել 2023 թվականի հունվարին, իսկ հոկտեմբերին այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։

Ուկրաինական հատուկ ծառայությունները պարբերաբար խուզարկություններ են իրականացնում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համայնքներում և հոգևորականներին պատկանող տարածքներում՝ ռուսական քարոզչություն տարածելու և «թշնամանք հրահրելու» կասկածանքով։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներն անցնում են քրեական մի շարք գործերով, այդ թվում՝ ռուսական ագրեսիայի հերքման։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցում հերքում են ռուսական ագրեսիային աջակցության մեղադրանքները։ 

2023 թվականի մարտին Ուկրաինայի իշխանությունները Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հետ խզեցին Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքների և շենքերի վարձակալության պայմանագիրը ու վանականներից պահանջեցին լքել դրանք։

Լուսանկարը՝ Efrem Lukatsky/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter