HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկը գնահատում է Բաքվի հետ գործընկերության մակարդակը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհավորելով Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը, հայտարարել է, որ Մինսկը գնահատում է Բաքվի հետ գործընկերության մակարդակը։

«Բարձր եմ գնահատում Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»,- Լուկաշենկոյի ուղերձը մեջբերել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն համոզված է, որ բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ համալիրի կառուցման մասշտաբային ծրագրերի իրականացումը լիովին համապատասխանում է «եղբայրական ժողովուրդների շահերին»:

Լուկաշենկոն հավելել է, որ Մեհրիբան Ալիևայի կողմից իրականացվող «բազմակողմանի պետական և հասարակական-քաղաքական գործունեությունն ուղղված է մարդկանց բարօրությանը»:

Վերջին շրջանում կտրուկ սրվել են Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Պատճառը Բաքվում Բելառուսի նախագահի այն հայտարարություններն էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց Բելառուսից իր դեսպանի հետ կանչման մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։

Իրավիճակը դարձյալ լարվեց նախորդ շաբաթ, երբ Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունից հետո, որտեղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե «ում են պետք հայերը, ռուսներից ու բելառուսներից բացի»: «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ, ձվեր ու լոլիկներ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի ուղղությամբ։ Այդ պատճառով Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել էր Բելառուսի ԱԳՆ։

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter