
Telegram-ի հիմնադիր Դուրովի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի․ Մակրոն
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեղադրվում է ֆինանսական և կիբեր հանցագործությունների հետ կապված անգործության մեջ, որոնք իրականացվում են Telegram հարթակի միջոցով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Փարիզի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին։
Դուրովի դեմ հետաքննությունը վարում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը և խարդախության դեմ պայքարի վարչությունը։
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ Դուրովը դեռևս գտնվում է կալանքի տակ։
Ֆրանսիայի դատախազությունը ռուսական РИА Новости-ին հայտնել է, որ Դուրովը մեղադրվում է 12 հանցագործության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ քրեական գործը հարուցվել է դեռևս հուլիսի 8-ին, իսկ Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Դուրովի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի։ «Սա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը պետք է կայացնեն դատավորները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
Je lis ici de fausses informations concernant la France suite à l’arrestation de Pavel Durov.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) August 26, 2024
La France est plus que tout attachée à la liberté d’expression et de communication, à l’innovation et à l’esprit d’entreprise. Elle le restera.
Dans un État de droit,…
Ավելի վաղ ֆրանսիական ոստիկանությունում Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Telegram-ի հիմնադրի նկատմամբ նախնական հետաքննություն է սկսվել ուժայինների հետ համագործակցելուց հրաժարվելու և հարթակում բովանդակության մոդերացիայի բացակայության պատճառով։
Դուրովը Ֆրանսիայում ձերբակալել էր օգոստոսի 25-ի գիշերը՝ Ադրբեջանից վերադարձից անմիջապես հետո։
Լուսանկարը՝ Manuel Blondeau/AOP.Press/Corbis/Getty Images
Մեկնաբանել