Կայծակի հարվածից Հայկական ատոմակայանը անջատվել է էներգահամակարգից. ՏԿԵՆ
Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել