HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եթե Երևանը ցանկանում է ներգրավել Արևմուտքին, ապա պիտի պայմանավորվի ադրբեջանցի հարևանների հետ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն, առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ապա` «ի սեր Աստծո»։

«Նմանապես, մենք հիմա անհանգստանում ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ պայմանավորվածությունները նույնպես օդում են մնացել։ Ահա ես հիշատակեցի տրանսպորտային հաղորդակցության վերսկսումը և նշեցի եռակողմ հանձնաժողովի մասին, որը դրանով զբաղվում էր։ Վերջինս այժմ գրեթե չի հավաքվում։ Երևանը կարծում է, որ դա պետք է անել ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա նրանց մոտ ստացվի, ապա «ի սեր Աստծո»»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ իր ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լավրովը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդատվություն տար այդ գործընթացին մասնակից կողմերին, սակայն դա տեղի չի ունենում: «Ոչ, չեն ուզում, և միևնույն ժամանակ ձգտում են անընդհատ ներգրավել Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Փարիզին, ցանկացած գործընթացի տրամադրմանը ներգրավել իրենց հովանավորներին։ Դա նրանց ընտրությունն է, բայց նախ պետք է պայմանավորվել ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա»,- հավելել է Լավրովը:

Փաստացի, Լավրովն այսպես է անվանել երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Երևանը ներկայում ուղիղ երկխոսում է Բաքվի հետ և միջնորդների ներգրավման կարիք չի առաջանում։

Լուսանկարը՝ Turar Kazangapov/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter