HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ գործընկերությունը կվերսկսվի. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի գործընկերությունը լիարժեք կվերականգնվի։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Երևանը դե յուրե մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Զախարովան այն կարծիքին է, որ «փոխհամագործակցությունից հեռանալու գիծը, որին հավատարիմ է երկրի ղեկավարությունը, հակասում է հայ ժողովրդի շահերին»։

«Հուսով ենք, որ ի շահ Հայաստանի ապագա անվտանգության և ընդհանրապես ողջ տարածաշրջանի, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ մեր գործընկերությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները դեռ բաց են, իսկ Հայաստանը անվտանգության հարցում այլընտրանք չունի: 

Այդուհանդերձ, օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ իր ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ հայկական կողմը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ բոլոր մարմիններում: Ըստ նրա՝ Երևանն այս պահին չի պատրաստվում այլ որոշումներ կայացնել։

Նախօրեին էլ Ղրղզստանում մեկնարկել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները։ Հայաստանը դարձյալ չի մասնակցում դրանց։

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Ուզբեկստանի, ՄԱԿ-ի և ՇՀԿ քարտուղարությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter