HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Վատիկանը դիվանագիտական ներկայացուցչությունների շինություններ կփոխանակեն

2023 թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ի և Սուրբ Աթոռի պետական Քարտուղարության միջև կնքված «Մտադրությունների հուշագրի» համաձայն՝ Հայաստանը և Վատիկանը դիվանագիտական ներկայացուցիչների համար նախատեսված շինություններ կփոխանակեն։

Այդ առիթով ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Բաղրամյան 12 հասցեում գտնվող շինությունը, որն ավելի վաղ Չինաստանի դեսպանատունն էր, 99 տարի ժամկետով վարձակալության հանձնել Սուրբ Աթոռին՝ տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով։

Փոխադարձաբար, Վատիկանը Հայաստանի դեսպանությանն է տալիս Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով վերանորոգման ծախսերը։ Ըստ ՀՀ կառավարության՝ այդ շենքում տեղակայված են մի շարք երկրների դեսպանություններ։ Մինչ այս Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղակայված էր Հռոմի Via dei Corridori 64 հասցեում։ Իսկ Վատիկանի դեսպանությունը Երեւանում Հյուսիսային պողոտա, տ. 10/1, բն. 17 հասցեում էր։

Գլխավոր լուսանկարում՝ Հայաստանի դեսպանությունը Վատիկանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter