HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան ԱԳ նոր նախարար ունի՝ Անդրեյ Սիբիգա

Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի Անդրեյ Սիբիգան: Այդ մասին փոխանցում է Европейская правда-ն։ 

Որոշման օգտին կողմ է քվեարկել Ռադայի 258 պատգամավոր։ 

Անդրեյ Սիբիգան կադրային դիվանագետ է, 1997 թվականից աշխատում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։ 2016-2021 թվականներին զբաղեցնում էր Թուրքիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը։ 

2021 թվականի մայիսի վերջից եղել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ, որտեղ պատասխանատու է եղել նախագահական գրասենյակի արտաքին քաղաքականության համար։ 2024 թվականի հուլիսին նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ՝ փոխարինելով Նիկոլայ Տոչիցկիին։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Սիբիգան փոխարինում է Դմիտրի Կուլեբային, որի ազատման որոշումը Ռադան կայացրել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին։ Հիշեցնենք՝ նախօրեին նույն Ռադան, բավարար ձայների բացակայության պատճառով, Կուլեբային չէր ազատել զբաղեցրած պաշտոնից։

Ուկրաինական մամուլը գրում է, որ արտաքին գործերի նախարարը կտեղափոխվի մեկ այլ պաշտոնի, հավանաբար՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակում։

Վերջին օրերին ուկրաինական կառավարության կազմում զանգվածային վերադասավորումներ են տեղի ունենում։ Հրաժարական էին ներկայացրել նաև Ուկրաինայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, ժամանակավորապես բռնազավթված տարածքներում վերաինտեգրման հարցերով նախարար և փոխվարչապետ Իրինա Վերեշուկը, արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան և շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական ռեսուրսների նախարար Ռուսլան Ստրելեցը։ Նրանցից ոմանք, այդ թվում՝ Ստեֆանիշինան, Կամիշինը և Վերեշուկը, կնշանակվեն նոր պաշտոնների։

Լուսանկարը՝ Виталий Носач/РБК-Украина

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter