HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնը մարզահամալիրներ կկառուցի Եղեգնաձոր, Արարատ և Վարդենիս համայնքներում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց  շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ` ապահովված նորագույն մարզագույքով:

«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի կողմից առաջիկայում նմանօրինակ մարզահամալիրներ պետք է կառուցվեն Եղեգնաձոր, Արարատ և Մարտունի համայնքներում:

Ողջունելով կարևոր համագործակցության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և ընդգծել պետություն-մասնավոր հատված կապերի զարգացումն ու ամրապնդումը։

Շեշտելով մարզերում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպը հասանելի դարձնելու ու նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մարզահամալիրի կառուցման ու շահագործման գործում կենտրոնի ունեցած հարուստ փորձը՝ նախարարը հույս է հայտնել, որ մարզահամալիրների կառուցումը կմեկնարկի ամենասեղմ ժամկետներում:

Կողմերը քննարկել են նաև կազմակերպական և հողահատկացման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter