HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միություն է, որը ստեղծվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի՝ 2009 թվականին։ Մեկ տարի անց, կառույցին միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Միության անվանումը այդ պետությունների անգլերեն անվանումների առաջին տառերով է կազմվել։ Հետագայում այդ կառույցին միացել են նաև Միացյալ Արաբական էմիրությունները, Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան։

ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրության մասին հայտնել են նաև Թուրքիան և Ադրբեջանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter