
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն. ՆԳՆ խոսնակ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ` Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ավելի ուշ ՆԳՆ ոստիկանությունը հրապարակեց ոստիկնության ծառայողների անունները: Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը:
Մեկնաբանել