HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Դավիթ Քոչար․ Վերածնունդ». Երվանդ Քոչարի որդու գործերի ցուցադրությունը

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Նկարիչների միությունում բացվեց Երվանդ Քոչարի ավագ որդու՝ վաղամեռիկ նկարիչ, քանդակագործ Դավիթ Քոչարի ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 85 և Երվանդ Քոչարի 125-ամյակին։ Ցուցադրվում են Դավիթ Քոչարի գեղանկարները, քանդակները, գրաֆիկական աշխատանքները:

Ցուցահանդեսը ներկայացրեց Երվանդ Քոչարի թոռնուհի, Դավիթ Քոչարի դուստր, դաշնակահարուհի Աննա Քոչարը։

Լուսանկարում Աննա Քոչարը, հոր՝ «Աննա դուստր» աշխատանքի կողքին (թուղթ, մատիտ, 1977թ.)

«Քանդակագործ, նկարիչ Դավիթ Քոչարի գործերը երեսուն տարուց ավելի չեն ցուցադրվել, այսօր՝ նրա 85-ամյակին, «Վերածնունդ» խորագիրը կրող ցուցադրությունը նրա գործերի վերադարձի, բացահայտման խորհուրդն ունի»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Աննա Քոչարը։

Դավիթ Քոչարը ծնվել է մեծ վարպետ Երվանդ Քոչարի և դաշնակահարուհի Թամարա Իսահակյանի ընտանիքում։ Վաղ հասակից Դավիթ Քոչարը ստացել է երաժշտական կրթություն, եղել է ջութակահար Ավետ Գաբրիելյանի աշակերտը։ Շարունակել է կրթությունը կերպարվեստի ոլորտում։

24 տարեկանում՝ Մոնրեալի մրցույթում Դավիթ Քոչարի «Առյուծը առյուծի ձագերով» քանդակը հաղթող է ճանաչվել։

Լուսանկարում ձախից աջ՝ Դավիթ Քոչար, Ռուբեն Քոչար (հետևում), Երվանդ Քոչար, Հայկազ Քոչար, 1975թ., լուսանկարը Քոչարի թանգարանի կայքից:

Դավիթ Քոչարի աշխատանքներն այսօր էլ կարելի է տեսնել Երևանում՝ Կենդանաբանական այգու զույգ առյուծները, պատկերասրահի պատի Աբովյանի հարթաքանդակը, Ծիծեռնակաբերդի մարմարե «Փյունիկ» հուշարձանը։ Դավիթը հոր՝ Երվանդ Քոչարի հետ աշխատել է Սասունցի Դավթի արձանի վրա։

Ռուբեն Քոչար

«Հիմա քչերն են հիշում, որ Երվանդ Քոչարը ունեցել է երեք որդի, երեքն էլ տարբեր ուղղություններով տաղանդավոր։ Քանդակագործ, նկարիչ Դավիթը, որը մեծն էր մեր եղբարներից միշտ մեր կողքին է եղել, մենք տարբեր մայրերից ենք, բայց մենք հարազատ եղբայրներ ենք, իսկ Հայկազ Քոչարը տաղանդավոր ճարտարապետ էր։ Ռուբեն Քոչարի մասին շատ բան չեմ կարող ասել, որովհետև ես իմ մասին շատ քիչ գիտեմ»,- բացման խոսքի վերջում կատակելով ասաց կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը։

«Դավիթ Քոչար 85․ Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը Նկարիչների միությունում բաց կլինի մինչև սեպտեմբերի 21-ը, մուտքն ազատ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր