HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պետծառայողներին և զինվորականներին արգելել է Telegram օգտագործել

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կիբեռանվտանգության ազգային համակարգման կենտրոնը որոշել է սահմանափակել Telegram մեսենջերի օգտագործումը պետական իշխանության մարմիններում, ռազմական ստորաբաժանումներում և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների (ատոմակայան, էներգետիկ ու տրանսպորտի ոլորտ) օբյեկտներում։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի Գերագույն ռադայից։

Ծառայողական սարքերի վրա մեսենջերի տեղադրման և օգտագործման արգելքը վերաբերում է պետական իշխանության մարմինների աշխատակիցներին, զինծառայողներին, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատողներին ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ձեռնարկություններին:

Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե Telegram-ի օգտագործումը պաշտոնական պարտականություն է։ 

Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները նշել են, որ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է Telegram-ը կիբեռհարձակումների, ֆիշինգի և վնասակար ծրագրային ապահովումների տարածման, ինչպես նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու և հրթիռային հարվածները կարգավորելու համար:

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությանը:

Ուկրաինայում Telegram-ի արգելքի շուրջ քննարկումները վաղուց են սկսվել։ Այս որոշման կողմնակիցները մեսենջերը խոցելի են համարում, իսկ Կիրիլ Բուդանովն այն անվանել է ազգային անվտանգության սպառնալիք: Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Գերագույն ռադայի պատգամավորները մշակել են մեսենջերի աշխատանքը կարգավորելու մասին օրինագիծ, սակայն դրա վերջնական տարբերակը դեռևս չկա:

Իլյուստրացիան՝ bark.us-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր