HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը և Քամալա Հարիսը Սպիտակ տանը կընդունեն Վլադիմիր Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ 

«Փոխնախագահ Հարիսը Սպիտակ տանը նաեւ առանձին հանդիպում կունենա նախագահ Զելենսկու հետ»,- հավելել է Ժան Պիերը։  

Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության ընթացքը, ռազմավարական պլանավորումը, ինչպես նաևա Վաշինգտոնի աջակցությունը Կիևին։

Նշենք, որ Զելենսկին մեկնելու է ԱՄՆ՝ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։

Նախօրեին գրել էինք, որ Միացյալ Նահանգներ այցի ընթացքում Զելենսկին նախատեսում է հանդիպել նաեւ Դոնալդ Թրամփին։ Ինքը՝ Թրամփը, չէր հերքել նման հանդիպման հավանականությունը։ Reuters գործակալության հաղորդմամբ, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք կհանդիպի Զելենսկու հետ, Թրամփն ասել է. «Հավանաբար, այո»։

Լուսանկարը՝ AP Photo/Evan Vucci

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter