HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Լիբանանի «Արին» պարային համույթի համերգը

Հուլիսի 27-ին' ժամը 19.00, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լիբանանի «Արին» պարային համույթի մենահամերգը (գեղարվեստական ղեկավար' Գայանե Մածունեան):

Հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ընկերակցության «Արին» պարային համույթը ստեղծվել է 1960-ական թթ. Լիբանանում: Գործել է ընդմիջումներով Լիբանանի քաղաքացիական պատերազմների պատճառով: Պարախմբի գործունեությունը վերականգնվել է 2001 թ.-ին: 2007 թ.-ից համույթի գեղարվեստական ղեկավարն է Գայանե Մածունեանը:

2011 թ. պարախումբը ստացավ «Արին» անվանումը' ի հիշատակ պարախմբի անդամ Արին Չերչյանի: Այժմ խումբը ունի 110 անդամ, տարիքային 7 խմբակ' 6-30 տարեկան, բոլորը հայ են: Ամեն տարի մայիս ամսին Բեյրութում տեղի է ունենում «Արին» պարախմբի հաշվետու համերգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter