HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիբանանի հարավում ընթանում են ինտենսիվ մարտեր. Իսրայելի ՊԲ ներկայացուցիչ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ` խմբ.) Լիբանանի հարավում ինտենսիվ մարտեր է մղում Հեզբոլահ շարժման ներկայացուցիչների հետ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի արաբախոս ներկայացուցիչ Ավիխայ Էդրին։ 

«Թեժ մարտեր են ընթանում, որոնց ընթացքում Հեզբոլահի ուժերը քաղաքացիական միջավայրն ու բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան՝ հարձակումներ իրականացնելու համար: Հանուն ձեր անձնական անվտանգության պահանջում ենք հյուսիսից տրանսպորտային միջոցներով չուղևորվել դեպի Լիտանի գետից հարավ ընկած տարածք»,- Х-ի իր միկրոբլոգում գրել է իսրայելցի զինվորականը։

Մինչ այդ Sky News Arabia հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դիմել է Լիբանանի զինված ուժերի հրամանատարությանը, որպեսզի վերջինս կարողանա ազդել Լիբանանի կառավարության որոշման վրա՝ համաձայնելու Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի հաստատմանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ այսօրվանից սկսած «սահմանափակ գործողություն» է սկսել Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ իր թիրախում են Հեզբոլահ արմատական խմբավորման՝ Լիբանանի հարավում գտնվող օբյեկտները։

«Մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա Հարավային Լիբանանում Հեզբոլահի ահաբեկչական օբյեկտների և ենթակառուցվածքների դեմ սահմանափակ, տեղայնացված և նպատակային ցամաքային գործողություն է սկսել: Այս թիրախները տեղակայված են սահմանից ոչ հեռու գտնվող գյուղերում և անմիջական սպառնալիք են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի համար»,- ասված էր Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Erik Marmor/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter