HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի նոր հարձակումն Իսրայելի ուղղությամբ. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Իրանը հրթիռային նոր հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ «Հետք»-ը հակիրճ ներկայացնում է այս պահի դրությամբ եղած տվյալները։

Հրթիռային հարված

  • Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Հրեական պետության ուղղությամբ:
  • Օդային տագնապ է հայտարարվել Իսրայելի ողջ տարածքում։
  • Իսրայելի բնակչությանը հրահանգված է շտապ տեղափոխվել ապաստարաններ։ 
  • The Jerusalem Post-ի տվյալներով՝ Իրանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 400 հրթիռ։ 
  • Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Վերջինիս տվյալներով՝ Հորդանանի երկնքում մի քանի հրթիռ է խոցվել։

Նախադրյալներ

  • Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները ԱՄՆ-ից տեղեկատվություն են ստացել Իսրայելին հարված հասցնելու Իրանի հնարավոր մտադրության մասին:
  • Նա հավելել է, որ Իրանի հարվածն Իսրայելին «հետևանքներ կունենա», իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների:
  • Իսրայելի կենտրոնական հատվածի, այդ թվում՝ Թել Ավիվի բնակիչներին հրահանգվել է մոտ լինել ապաստարաններին։ 

Լուսանկարը՝ Jack Guez/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter