HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և արգելել նրա մուտքը Իսրայել: Այդ մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

«Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իսրայելի վրա Իրանի նողկալի հարձակումը, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել իսրայելական հողի վրա»,- հայտարարել է Կացը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը նաև չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումը Իսրայելի վրա, որը տեղի էր ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, և ոչ մի ջանք չի գործադրել շարժումը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու հարցում:

Իսրայելի ԱԳ նախարարը հավելել է, որ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը «բիծ կմնա կազմակերպության պատմության վրա», քանի որ «աջակցում է ահաբեկիչներին, բռնաբարողներին և մարդասպաններին»:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարված հասցրեց Իսրայելին, Գուտերեշը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել, որտեղ դատապարտել էր Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը և կոչ արել դադարեցնել կրակը: Իր գրառման մեջ նա չէր նշել ոչ Իրանին, ոչ էլ Իսրայելին։

Լուսանկարը՝ Amanuel Sileshi/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter