
Թրամփը պնդում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ի պատասխան Իրանի կողմից վերջերս իրականացված հրթիռակոծության, պետք է հարված հասցնի Թեհրանի միջուկային օբյեկտներին:
Ամերիկացի քաղաքական գործիչը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ, այսպես է արձագանքել նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որը, ընդհակառակը, դեմ է իրանական միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակումներին:
In contrast to the current White House position, Trump says Israel should attack Iran’s nuclear facilities. This is why Iran is helping to get Kamala elected and why Israelis hate her and love him. pic.twitter.com/9hujRZ3OrL
— Max Abrahms (@MaxAbrahms) October 5, 2024
«Երբ նրան հարց ուղղեցին (Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման մասին` խմբ.), պատասխանը պետք է լիներ հետևյալը. նախ միջուկային հարված հասցրեք, իսկ հետո արդեն անհանգստացեք մնացածի համար»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։
Հանրապետական նախկին նախագահի խոսքով՝ միջուկային զենքը, որը, հավանաբար, մշակում են Իրանի իշխանությունները, դասվում է «մեր ունեցած ամենամեծ ռիսկերի շարքին»: «Արդյոք դա այն չէ՞, ինչին դուք պետք է հարվածեք»,- հանրահավաքի մասնակիցներին հարցրել է Թրամփը։
Երկու նախագահներին այս հարցը տվել էին մի քանի օր առաջ Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության պատճառով։ Իսրայելը մի քանի անգամ հայտարարել է, որ առավել հուժկու հարված է հասցնելու Իրանին։ Ամերիկյան պարբերականները, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ Իսրայելը դիտարկում է նաև իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու սցենարը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել