HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում դեռևս չի նախատեսվում

Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում։ Այդ մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ո՛չ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Եղել է այդպիսի գաղափար, սակայն ինչ-որ մեկը դրան հավանություն չի տվել»,- պատասխանել է ռուսաստանցի պաշտոնյան՝ չմասնավորեցնելով, թե ում մասին է խոսքը։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէր նման ձևաչափին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ հայտարարել էր, որ ԱԳՆ նախարարների ձևաչափով նմանատիպ հանդիպում նախատեսված չէ։ 

Մոսկվայում այսօր մեկնարկում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Դրան մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր Կրեմլում, մինչև նիստի մեկնարկը, ընթանում է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Մինչ այդ Պուտինը հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter