HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Բողոքի ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ մեկնարկել է բողոքի ակցիա՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին միացել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ Գեղամ Ստեփանյանն ակցիաներ է նախաձեռնել, որոնց ընթացքում նամակներ են փոխանցվել ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատներ։

«Մենք պետք է այս ընթացքում պարտադրենք Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակներում այս կարևոր հարցը բարձրաձայնելու համար»,- ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առաջ ելույթ ունեցավ՝ նշելով այն բոլոր կարևոր հարցերը, որոնք ներկայացված են նամակներում։ Ապա ընթերցեց նամակի բովանդակությունը, որից հետո այն հանձնեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ։ Ելույթ ունեցավ նաև ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Վերջինս ընդգծեց ակցիաների կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter