HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենն ամեն դեպքում կայցելի Գերմանիա. առաջին այցը չեղարկվել էր փոթորկի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Գերմանիա։ Այդ մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի կառավարությունն ու անվտանգության մարմիններն արդեն պատրաստվում են Բայդենի այցին։ ZDF-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահին Բեռլինում սպասում են հոկտեմբերի 17-ին, իսկ հիմնական միջոցառումները, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումները կկայանան հոկտեմբերի 18-ին:

Ի սկզբանե Բայդենը պետք է Գերմանիա այցելեր հոկտեմբերի 10-12-ը։ Սա կդառնար վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահի առաջին պետական այցը եվրոպական այդ երկիր։ Սակայն այն չեղարկվել էր ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով:

Der Spiegel-ը նշում է, որ հիմա այցի ծրագիրն էականորեն կրճատվել է։ ZDF-ը ենթադրում է, որ այդ պատճառով «Ռամշտայն» ձևաչափով հանդիպում տեղի չի ունենա։

Պարբերականը կարծում է, որ այցի ընթացքում Բայդենն ու Շոլցը կքննարկեն այն նույն քաղաքական հարցերը, որոնք պատրաստվում էին քննարկել ավելի վաղ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Ուկրաինայի հարցում արևմտյան դաշնակիցների գործողություններին և Մերձավոր Արևելքում ընթացող մարտական գործողություններին։

Ի սկզբանե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիա կատարած այցի ժամանակ պետք է մասնակցեր նաև «Ռամշտայն» ձևաչափով համաժողովին և հանդիպեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այցի չեղարկումից հետո, սակայն, որոշվեց առանց Բայդենի մասնակցության չանցկացնել այդ համաժողովը։

Լուսանկարը՝ Tierney L. Cross/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter