HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը կհանդիպի Մակրոնին, Սթարմերին և Շոլցին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ Բեռլինում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին։

Նշվում է, որ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կքննարկեն նաև Ուկրաինայում հակամարտությունը:

Հոկտեմբերի 14-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները հաստատել էր, որ նախագահ Բայդենն այս շաբաթվա վերջին կայցելի Գերմանիա:

Ավելի վաղ, Spiegel պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 18-ին բանակցություններ կվարի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ 

Լուսանկարը՝ Sean Gallup/Getty Images  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter