HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Արձագանքել է խոշոր հարկատուն

Խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված «Գապեքս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը, ով հուլիսի 25-ին մասնակցել է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի հետ հանդիպմանը, կապվել է «Հետքի» հետ եւ խնդրում է, որ «Ինչքա՞ն կարող է դիմանալ Գագիկ Խաչատրյանը» հոդվածի առնչությամբ հրապարակենք նաեւ իր մեկնաբանությունը:
 
Երեկ վերոնշյալ հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր նախօրեին խոշոր հարկ վճարողների տեսչության պետի մոտ տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: Փոխանցելով ՀՀ խոշոր հարկատուներից երկուսի խոսքերը՝ նշել էինք նաեւ, որ հանդիպման ընթացքում Արզումանյանը հավաքվածներին ասել էր, թե երկրի բյուջեի նախատեսված մուտքերի հավաքագրումը չի ապահովվում:
 
«Ինչ-որ գրել եք, ճիշտ է, բայց համաձայն չեմ ընդամենը մեկ հարցի հետ. պարոն Արզումանյանը չի ասել, որ հարկերը չի հավաքագրվում, որպեսզի բյուջեն լցվի: Դրա մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, բացարձակ: Նա չէր կարող նման բան ասել: Նախ՝ ամիսը չէր վերջացել՝ հուլիսի 25-ն էր, երկրորդ՝ նման բան ինքը, անգամ մտքով եթե անցներ, չէր կարող ասել. դա իրեն չվերաբերող բան է»,- ասում է ապակու բիզնեսով զբաղվող Ռոբերտ Գաբրիելյանը:
 
«ՊԵԿ-ից որեւէ մեկն ինձ չի խնդրել դիմել ձեզ: Ես 70 տարեկան մաթեմատիկոս, դոցենտ մարդ եմ եւ կարիքը չունեմ, որ ինձ խնդրեն ինչ-որ մեկի համար կամ ես ուզեմ ինչ-որ մեկին լավ բան անել,- ասում է «Գապեքսի» հիմնադիր Գաբրիելյանը,- ուղղակի ես հետեւում եմ «Հետքին», հավանում եմ եւ կարդալով զարմացա, որ նման բան է գրված: Դրա համար էլ զանգեցի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter