HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրևաջրերը լցվում են Կոնսերվատորիա. «Բիդեք» ՍՊԸ-ն չի ավարտել հիմնանորոգման աշխատանքները

Քաղաքաշինության կոմիտեի պատվերով «Բիդեք» շինարարական ընկերությունը երկու տարի է՝ վերանորոգում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը։ Երկրորդ և երրորդ մասնաշենքերի տանիքի հիմնանորոգման աշխատանքները խոստացված ժամկետներում ավարտին չէին հասցվել, ինչի պատճառով անձրևաջրերը լցվում են ներս։ Սրա վերաբերյալ Կոնսերվատորիայի ռեկտորատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 2022 թվականից սկսած իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Առաջին մասնաշենքում շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, երկրորդ և երրորդ մասնաշենքերում ընթանում են մասնակի աշխատանքներ` կապված տանիքի հիմնանորոգման հետ։

Եղանակային արտառոց պայմանները ստեղծեցին արտակարգ իրավիճակ, և առանց այդ էլ ծայրահեղ անհարմար աշխատանքային պայմաններում ընթացող ուսումնական գործընթացը շատ ավելի բարդացավ։

Իրավիճակը պայմանավորված է նրանով, որ երկրորդ և երրորդ մասնաշենքերի տանիքի աշխատանքները խոստացված ժամկետներում ավարտին չէին հասցվել։ Առաջացած խնդիրները լուծելու նպատակով կոնսերվատորիա էին հրավիրվել Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ` որպես հիմնանորոգման պատվիրատու, և հիմնանորոգման աշխատանքների տենդերը շահած և դրանք իրականացնող «ԲԻԴԵՔ» շինարարական ընկերության ներկայացուցիչները։

Առաջացած խնդիրների լուծելու համար ձեռնարկվում են միջոցառումներ, այդ թվում՝ պատճառված վնասի արձանագրություն կազմելու մասով և նմանատիպ խնդիրները հետագայում բացառելու ուղղությամբ։ ԵՊԿ ղեկավարությունը, Քաղաքաշինության կոմիտեն և «ԲԻԴԵՔ» կազմակերպությունը կշարունակեն վերահսկել իրավիճակը և պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը աշխատանքների ընթացքի մասին»։

ԵՊԿ Ռեկտորատ

Լուսանկարը տրամադրեցին ԵՊԿ-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter