
ԱՄՆ-ին հայտնի է, թե երբ և ինչպես Իսրայելը կպատասխանի Իրանի հրթիռային հարվածին. Ջո Բայդեն
ԱՄՆ-ին հայտնի է, թե երբ և ինչպես է Իսրայելը մտադիր պատասխանել Իրանի հրթիռային հարվածին: Այդ մասին Գերմանիայից մեկնելուց առաջ լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատկերացում ունի, թե ինչպիսին կլինի Իսրայելի պատասխանը և երբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, Բայդենը պատասխանել է. «այո և այո»: Ընդ որում, նա հրաժարվել է դրանց մասին խոսել լրագրողների հետ։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկել Իսրայելի տարածքը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ, Հեզբոլահ շարժումների ղեկավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային անձանց սպանություններին: Թեհրանում հայտարարել էին, որ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել է նախատեսված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, և դրանց մեծ մասը խոցվել է իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից: Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել հարված հասցնել Իրանին։
Հոկտեմբերի 15-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել էր, որ շուտով Իրանը հարձակման կենթարկվի, և դա կլինի «ճշգրիտ և մահաբեր պատասխան»:
Լուսանկարը՝ Ben Curtis/AP
Մեկնաբանել