HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան առաջիկա հունվարին

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (ստորին պալատ) նախագահի ընտրությունները նշանակել է 2025 թվականի հունվարի 26-ին: Այս մասին նշվում է պալատի տելեգրամյան ալիքում այսօր՝ հոկտեմբերի 23-ին տարածված հաղորդագրության մեջ։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն այդ ամսաթիվը «օպտիմալ» է անվանել։ Նրա խոսքով՝ դա համապատասխանում է Բելառուսի սահմանադրությանն ու ընտրական օրենսգրքին։

Բելառուսական գործող օրենսդրության համաձայն՝ ընտրությունները պետք է կայանային ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 20-ը։

Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրել է իր թեկնածությունը։ Зеркало-ն էլ գրում է, որ Բելառուսի ժողովրդավարական ուժերը բազմիցս ասել են, որ ձգտելու են հասնել նրան, որ միջազգային հանրությունը չճանաչի այս ընտրությունների արդյունքները։ 

Բելառուսի քննչական կոմիտեն հոկտեմբերին քրեական գործ էր հարուցել իշխանությունը զավթելու փորձի մասով՝ նախագահական ընտրություններին ընդդիմության նախապատրաստման պատճառով։

Բելառուսում 2020 թվականին կայացած նախագահական ընտրություններն ուղեկցվել էին այդ երկրի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցերով։ Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որը, ըստ ԿԸՀ-ի, վերընտրվել էր նոր ժամկետով:

Լուսանկարը՝ БелТА գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter