HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչխարի միսը տարել են, գումարը չեն տալիս. հարուցվել է քրեական գործ

Այս տարվա հունիսին մի խումբ եզդի գործարարներ պայմանավորվածություն են ձեռք բերել «Սաիդա թրեյդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուսեֆ Խոդամորադիի հետ մանր եղջերավոր անասունների մսի մատակարարման վերաբերյալ։ «Սաիդա թրեյդինգը» վարձակալել էր Մասիս համայնքում գտնվող «Ոսկե կացին» սպանդանոցը։ Հենց այս ապանդանոցում էլ տեղի էր ունենում կենդանիների մորթը։ 

Մեզ դիմած գործարարների խոսքով, որոշ ժամանակ առանց խնդիրների աշխատել են Յուսեֆ Խոդամորադիի հետ։ Հետո նա չի կատարել վճարումները։ Գործարարները գնացել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ նրանց ընդունել է դեսպանատան ներկայացուցիչը։ Գործարարների խոսքով, դեսպանատան ներկայացուցիչը վստահեցրել է, թե Յուսեֆ Խոդամորադին սեղմ ժամկետներում կմարի պարտքը, պայմանավորվածությունից անցել է մեկ ամսից ավելի, բայց գործարարներն իրենց գումարները չեն ստացել։

«Հետքը» փորձեց կապ հաստատել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ։ Դեսպանատան աշխատակիցն ասաց, որ բանավոր ոչ մի հարցի պատասխանել չեն կարող, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, եւ դեսպանատունը կորոշի՝ պատասխանել, թե ոչ։

Կապ հաստատեցինք նաև սպանդանոցի սեփականատիրոջ՝ Արմոնդ Հախվերդյանի հետ։ Հախվերդյանը հավաստիացրեց, որ որևէ կապ չունի Յուսեֆ Խոդամորադիի և նրա գործարքների հետ։ «Մենք օրինական ձևով այդ սպանդանոցը տվել ենք վարձակալության, հետո այդ մարդը եկել է, չի կարողացել աշխատի, չի կարողացել վճարի մարդկանց գումարները, մենք արդեն այդ ամենի հետ գործ չունենք»,- ասաց Հախվերդյանը։ Հախվերդյանը հավելեց, որ իրանցի գործարարը իրեն ևս գումար է պարտք՝ վարձակալության վերջին երեք ամսվա համար:

Այս դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ խարդախության և ինքնիրավչության հատկանիշներով։ Ոչ ոք դեռևս որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Մենք փորձեցինք գտնել Յուսեֆ Խոդամորադիին՝ պարզաբանում ստանալու համար, սակայն նրա հետ կապ հաստատելու որեւէ միջոց չգտնվեց։   

Մոնտաժը՝ Սեդա Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter